Թուրքական լիրան ռեկորդային անկում է ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ազգային արժույթը` լիրան ռեկորդային մակարդակի անկում է գրանցել անցած շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո միջազգային վարկանիշային Standart & Poor`s գործակալության կողմից Թուրքիայի վարկային վարկանիշը նվազեցվելու եւ թուրքական կառավարության կողմից երեք ամիս ժամկետով հուլիսի 20-ից երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո:
Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, երեկ երեկոյան թուրքական լիրան դոլարի դիմաց բարձրացել է 3.0973 մակարդակի` հասնելով պատմության մեջ ամենաբարձր արժեզրկման մակարդակի: Այսօր առավոտյան կողմ այն 3.0820 մակարդակի վրա է գտնվել:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Թուրքիայի ընկերությունների բաժնետոմսերը վերջին երեք տարում երեկ էժանացել են ամենախիստ կերպով, ընկել են նաեւ պարտատոմսերի տոկոսադրույքները:



