Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան պայքարելու է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան վստահեցնում է՝ պայքարելու է Հայոց ցեղասպանության ճանաչման համար այնքան ժամանակ, քանի դեռ նա Կոնգրեսում է:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ ես տուն եմ եկել: Ես կյանքիս մես մասը գործ եմ ունեցել հայերի հետ  եւ զգում եմ հանրության մի մասը:  Անընդմեջ հետեւել եմ այն մարտահրավերներին, որոնց երկիրն առերեսվել է  Խորհրդային միության փլուզումից հետո, եւ առանձնահատուկ կապ եմ զգում այս երկրի հանդեպ, քանի որ Ֆրեզնոյից եմ, որը համարում եմ  Վիլյամ Սարոյանի երկիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված հանրային դասախոսության ընթացքում ասաց կոնգրեսականը՝ հավելելով, որ Ֆրեզնոյում հատկապես իրեն դուր են գալիս մարդիկ:

«Ֆրեզնոն Ամերիկայում կրում է այն բոլոր դրական բաները, որոնք ունենք  Կալիֆորնիայում եւ ընդհանրապես Ամերիկայում, եւ իհարկե բազում մարտահրավերներ: Այն, ինչ հատկապես հավանում եմ Ֆրեզնոյում, մարդիկ են, ովքեր  ներգաղթյալների եւ՛ անցյալն են, եւ՛ ներկան: Հայերը առաջին անգամ Ամերիկա  են եկել  1881 թվականին, սակայն հատկապես 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո նրանց հոսքը  շատացել է. նրանք եկան Ամերիկա իրենց եւ իրենց ընտանիքի համար ավելի լավ կյանք կերտելու ցանկությամբ»,-նշեց Ջիմ Կոստան՝ հիշեցնելով, որ Ֆրեզնոյի պետական համալսարանը Ամերիկայի միակ համալսարանն է, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան հատկապես այն մարդկանց համար, ովքեր մոռանում են պատմությունը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա նշեց, որ ԱՄՆ-ն պետք է աշխատի առկա խնդրի առնչությամբ:

«Տեղյակ եմ Ադրբեջանի հետ կապված իրավիճակից, եւ կարող եմ ասել, որ սա, իրոք, մտահոգիչ մարտահրավեր է, որին առերեսվում են հայերը: Արդյոք հնարավոր է համաձայնության գալ խաղաղ հարաբերություններ ձեւավորելու  հարցում, հարցական է շատերի համար: Ես իմ մասով անելու եմ ամեն ինչ ավելի լավ կամուրջներ կառուցելու համար»,-եզրափակեց Ջիմ Կոստան:

 

«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե