Երևանում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և համատիրությունների տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 671 շենքերի հարթ տանիքներ` 76215 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուլիսի 18-ի դրությամբ փաստացի նորոգվել է 25240 քմ հարթ և 20990 քմ թեք տանիք: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



