Կիևում ավտոմեքենայի պայթյունից մահացել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում հայտնի լրագրող Պավել Շերեմետը Կիևում մահացել է սեփական մեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Մեքենան պայթել է շարժիչը գործի դնելուց մի քանի րոպե անց: Ուկրաինայի դատախազությունը կատարվածը որակել է որպես սպանություն, որն իրականացվել է նրա մեքենայում տեղադրված ռումբի միջոցով:
Շերեմետը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով մասնագիտացած հայտնի լրագրող էր, ով վերջին հինգ տարիների ընթացքում բնակվել և աշխատում էր Ուկրաինայում: Նա աշխատում էր «Ուկրաինսկայա պրավդա» լրատվականի համար: Սպանության օրը Շերեմետը շտապում էր Радио Вести-ի եթերին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



