Անցած գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է 22 անգամ. կիրառվել են դիպուկահարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 22 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 380 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 45 անգամ:
Ինչպես տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվության բաժնից, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



