Բակո Սահակյան. Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ զինված ուժերն են: Այս մասին Lenta-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշել է, որ նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից: «Ամենագլխավորը ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունն է եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Սահակյանը:
ԼՂՀ նախագահը հավելել է, որ լայնամասշտաբ եւ տեւական պատերազմը կդառնա ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում առավել մասշտաբային աղետի կատալիզատոր:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



