Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանաստեղծ Դավիթ Հովհաննեսի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ մշակույթի նախարա րությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին, կյանքի 71-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան):
Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ.փետրվարի 17-ին Երևանում: Ավարտել էԵրևանի պետական համալսարանիբանասիրության ֆակուլտետը: Նա աշխատել էՀայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ ևարտասահմանյան գրականությանպատմություն է դասախոսել Հայաստանի միշարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր: 1980-1990 թթ. հայկականհեռուստատեսությունուÕ ´ վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրեններիխորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: Հովհաննեսը թարգմանել էմերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերեն և անգլերեն թարգմանաբար լույս են տեսելնրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզուանթոլոգիաներում:



