Դեսպան Մկրտչյանի և Բեյրութի քաղաքապետը քննարկել են երկկողմ մշակութային ծրագրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 18-ին հանդիպել է Բեյրութի նորընտիր քաղաքապետ Ջամալ Իթանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները, կարևորվել է Երևան ու Բեյրութ քույր քաղաքների միջև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության ընդհանուր կառավարման, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման և մի շարք այլ բնագավառներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Սամվել Մկրտչյանը Ջամալ Իթանիին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը և հաջողություններ մաղթել պաշտոնավարման ընթացքում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Բեյրութի քաղաքային խորհրդի հայ անդամներ Արամ Մայիլյանը, Հակոբ Թերզյանը և Սահակ Քեշիշյանը։



