Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանաում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիակական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգմանը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը: Հավաքի շրջանակում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները:
Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները:
Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաև դասային որակավորման քննություններ:



