«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնյակ ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայության ընթացքին, հայ զինվորի առօրյային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասում նախապես բացազատված ուսումնական կետերում զինծառայողները «Արի տուն» ծրագրի մասնակիցներին բացատրել են մարտական հերթապահության անցկացում, ներկայացրել զենքերի գործածման կարգը, մանրամասնել զինվորական ծառայության նրբություններն ու իրենց առջեւ դրված խնդիրները:
Զորամասի ակումբում հյուրերն ու զինվորական անձնակազմը դիտել են թատերական ներկայացում, որին հաջորդել են հայրենասիրական երգերի կատարումները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



