Ռուս ամուսիներն ապրում են 150 կիլոգրամանոց արջի հետ
ՖՈՏՈ|
Սվետլանա և Յուրի Պանտելեենկոները ապրում են Մոսկվայում և վարում են նորմալ կյանք, չնայած այն փաստին, որ նրանք տանը ունեն 150 կիլոգրամանոց Ստեպան անունով արջ:
Ամուսինները վերցրել են Ստեպանին, երբ նա դեռ ձագուկ էր: Նրան որսորդները վնասել և թողել էին անտառներում, երբ նա ընդհամենը 3 ամսական էր: |
|
|
|
|
Հիմա Ստեպանը 23 տարեկան է: Նա 2 մետր հասակ ունի և վայելում է իր կյանքը իր մարդկային ընտանիքի հետ:

«Նա շատ է սիրում մարդկանց և շատ ընկերական է,»- ասում է Սվետլանան:
«Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, նա ընդհանրապես ագրեսիվ չէ: Նա երբեք մեզ չի կծել: »

Ստեպանին պահելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ նա օրական ուտում է 25 կգ ձուկ, բանջարեղեն և ձու:

Ստեպանը շատ է սիրում լուսանկարվել:

Նա նաև շատ է սիրում հեռուստացույց դիտել:

Նույնիսկ եթե նա զբաղեցնում է ողջ բազմոցը:

Նա օգնում է Յուրիին ջրել այգին:

Ինչպես նաև սիրում է գնդակով խաղալ Պանտելեենկոների հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




