Հոնկոնգում բուքմեյքերական ապօրինի գործունեության համար ձերբակալվել է 103 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոնկոնգի ոստիկանությունը 103 մարդու է ձերբակալել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ բուքմեյքերական ապօրինի գործունեության համար: Այս մասին գրում է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ առաջնության ժամանակ ստուգվել են Հոնկոնգի 134 գրասենյակներ, որի ընթացքում ձերբակալվել են 73 տղամարդ եւ 30 կին՝ 16-ից 66 տարեկան, որոնց մեղադրում են ապօրինի բուքմեյքերական գործունեության մեջ:
Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը տեղի ունեցած Եվրո-2016 առաջնության հաղթող դարձավ Պորտուգալիայի հավաքականը, որը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին 1:0 հաշվով:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



