Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները կկայանան հոկտեմբերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում տեղի կունենան ավագանիների ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրումը կիրականացվի օգոստոսի 18-28-ն ընկած ժամանակահատվածում:
Կուսակցությունների եւ դաշինքների գրանցումն էլ կկատարվի օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Դե, իսկ կուսակցությունների գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն մինչեւ սեպտեմբերի 7-ը:
Ըստ ԿԸՀ-ի՝ նախընտրական քարոզչությունը կտեւի երեք շաբաթ՝ սեպտեմբերի 9-30-ը՝ մինչեւ երեկոյան ժամը 24-ը ներառյալ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



