ՊՊԾ գնդում միշտ կարգուկանոն է, ինձ չի թվում, որ դրա հետ է կապված. Երևանի նախկին ոստիկանապետ.«Իրավունք»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ինչպես հայտնի է, որ զինյալ խումբը պատանդ է վերցրել ՀՀ ոստիկանության, ՊՊԾ գնդի ծառայողներին։ Կան վիրավորներ և մեկ զոհ։ «Իրավունքը» խնդրի առնչությամբ զրուցեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ։
- Պարոն Նազարյան, զինյալ խմբի այս քայլից հետո կարծիք կա, որ ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի եղել։ Համաձա՞յն եք հնչող տեսակետի հետ։
- Չեմ կարող ասել։ 3,5 տարի Է, որ հեռու եմ այդ ամենից։ ՈրևԷ տեղեկություն չունեմ, և նորմալ էլ չի լինի, որ խոսեմ ես։ Կոմպետենտ չէ, որ խոսեմ։ Խնդրում եմ՝ ինձ հասկանաք։
- Միգուցե, ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի՞ եղել։
- Չեմ կարծում, որ նման բան լինի։ էդ գնդում միշտ կարգուկանոն է, միշտ նորմալ վիճակ։ Ինձ չի թվում, որ դրա հետ է կապված։
- Բայց կարևոր հարց Է սա։ Պետք Է հասկանալ՝ ՀՀ ոստիկանությունը որտե՞ղ Է թերացել, որ ստեղծվել Է այս իրավիճակը։
- Նրանք կքննարկեն, կգտնեն մեղավորներին, համապատասխան եզրահանգում կանեն։
- Ձեզ համար սպասելի՞ Էր այս իրավիճակը։
- Դե, բոլորի համար տհաճ է։ Ուղղակի պահ է, ամեն ինչ կարող է լինել այս կյանքում։ Անալիզներ կանեն, կքննարկեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



