ԱՄՆ-ն Թուրքիայի իշխանություններին զսպվածության կոչ է անում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ հարգել օրենքի գերակայությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը թուրք գործընկերներին հստակ հասկացրել է զսպվածության, իրավական գործընթացները հարգելու եւ դրանց հետեւելու, Թուրքիայի Սահմանադրությամբ ամրագրված ազատությունները հարգելու կարեւորությունը:
Էռնեստը նշել է, որ պատրաստ չէ դատել պետական հեղաշրջման հետ կապված Թուրքիայի նախագահի յուրահատուկ գործողությունները, նաեւ ընդգծել, որ ԱՄՆ-ն սատարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունն ու երկրի ժողովրդավարական ինստիտուտները:
Սպիտակ տան ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնն իր աջակցությունն է առաջարկել հեղաշրջման հետաքննության հարցում: Նա նաեւ նշել է, որ ենթադրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն թաքցնում է Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին, ճիշտ չեն՝ հավելելով, որ պարզապես մինչեւ հիմա արտահանձնման մասին պաշտոնական հարցում չի եղել:



