ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 18-ին ընդունել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին, հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ պետական ծառայողները հնարավորություն են ստանում սովորելու և կատարելագործվելու Ֆլեթչեր դպրոցում և այնուհետ ներդնելով ստացված գիտելիքները իրենց աշխատանքում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



