Նազարբաեւը ԱԽ օպերատիվ նիստ է գումարել՝ Ալմաթիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հուլիսի 18-ին գումարել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ, Ալմաթիում կատարված իրադարձությունների կապակցությամբ, որտեղ անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների վրա, հայտնում է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Ալմաթիի իրադարձությունների կապակցությամբ պետության ղեկավարը հրավիրել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ»,- հայտնել է մամուլի ծառայությունը Twitter–ում:
Մինչ այդ մի խումբ զինված մարդիկ Ալմաթիում հարձակվել էին ոստիկանների վրա: ՆԳՆ տեղեկություններով երեք ոստիկան ու մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Քաղաքում հայտարարվել է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ ու սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Մեկ կասկածյալ արդեն ձերբակալվել է:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



