Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձախողված պետության ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հուլիսի 17-ի առավոտյան Հայաստանը զարթնեց բոլորովին այլ իրականությունում, որի հետևանքները դեռ պետք է մարսվեն և գիտակցվեն ավելի ուշ: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի զինակից ընկերները և կողմնակիցները զինված հարձակում են գործել Հայաստանի ոստիկանության դեմ: Նրանք գրավել են Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը, ինչի հետևանքով զոհվել է Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել է մի քանի ոստիկան:

Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջն է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և այլ քաղաքական ակտիվիստներին, ովքեր հայտնվել են բանտում: Բացի դրանից` նրանք պահանջում են գործող իշխանությունների և նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փաստորեն, Արցախի ազատագրման համար ժամանակին պայքարած մարդիկ այսօր զինված հարձակում են գործում Հայաստանի իրավակարգն ապահովող ոստիկանների դեմ` համարելով, որ երկրում ապօրինի իշխանություն է: Նրանք վստահ են, որ արդարությունը վերականգնել և ժողովրդին իր իշխանությունը վերադարձնել հնարավոր է միայն այդ ճանապարհով:

Հանրության մեջ, մասնավորապես սոցիալական ցանցերում իշխանության կողմնակիցներն ու քննադատները բաժանվել են երկու խմբի: Իշխանության քարոզով զբաղված մարդիկ, իհարկե, Սեֆիլյանի կողմնակիցների այդ գործողությունները դատապարտում են, որակում ահաբեկչական ակտ, ինչն ուղղված է Հայաստան պետության դեմ: Իշխանության քննադատները տեղի ունեցածում մեղադրում են իշխանություններին: Կան նաև մարդիկ, ովքեր, չհամակրելով իշխանություններին, միևնույն է, դատապարտում են զինված հարձակումը և կարծում, որ զինված ճանապարհով, մարդ սպանելով հարց չի լուծվում:

Սակայն մեր խնդիրն այդ տեսակետները վերլուծել, դրանք ճիշտ կամ սխալ համարելը չէ: Եթե խոսում ենք օրենքից, ապա զինված հարձակումը և ոստիկանի սպանությունը հանցագործություն է: Դա ինքնին հասկանալի է: Մեզ մտահոգող հարցն այն է, թե ինչու է նման բան տեղի ունենում Հայաստանում: Ինչո՞ւ են հայրենիքի համար կռված մարդիկ այսօր զինված հարձակում իրականացնում իրավապահ համակարգի դեմ` համարելով դա իշխանափոխության միակ ճանապարհը:

Հասկանալի է, երբ քաղաքական իշխանությունից դժգոհ մարդիկ մինչև ինտերնետի վերջին բիթն ու ձայնալարի վերջին ճիչը քննադատում են իշխանություններին` արդարացնելով երբեմն այն, ինչն արդարացում չունի: Հասկանալի է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչն ու քարոզիչը նույն ոգևորությամբ հակառակն են անում` շատ անգամ ավելի արդարացնելով այն, ինչն արդարացում չունի: Դա որոշ տեսակի մարդկանց մասնագիտությունն է և գոյության միջոցը:

Բայց կա մի իրականություն, որից չի լինի փախչել: Չարդարացնելով զինված հարձակում գործած անձանց և ևս դատապարտելով ապօրինի գործողությունները` պետք է փաստել, որ երկրում իրավիճակը տանում է նրան, ինչը քաղաքական գրականության մեջ համարում են ձախողված պետությանը (failed state) բնորոշ իրավիճակ: Ձախողված է համարվում այն պետությունը, որտեղ չի լինում ապահովել քաղաքական և տնտեսական համակարգի կենսունակությունը, հանրային իշխանությունը չի կարողանում կատարել իր հիմնական գործառույթները, օրինակ՝ իրավական համակարգի ճիշտ գործունեությունը, քաղաքացիների անվտանգության ապահովումը, արդյունավետորեն չի վերահսկում իրավիճակը երկրում:

Եթե մինչև հուլիսի 17-ը գաղտնիք չէր, որ քաղաքական և տնտեսական առումով կենսունակությունը ապահովված չէ երկրում, դրանից հետո արդեն խոսքը երկրում իրավակարգի գոյության մասին է: Իսկ եթե դրանց էլ գումարվում են արտաքին անհաջողություններ, օրինակ՝ պատերազմ, տարածքային կորուստներ, այլ պետությունների հետ ձախողված հարաբերություններ, դիվանագիտական պարտություններ, ապա իրավիճակը մոտենում է շատ վտանգավոր կետի: Նման իրավիճակում միշտ հայտնվում են արկածախնդիրներ, ովքեր օգտվելով հասարակական համընդհանուր դժգոհությունից, նման ծայրահեղ քայլերի են դիմում:

Որքան էլ արդարացվի կամ չարդարացվի այդ ամենը, ստեղծվել է իրերի նման դրություն: Թե ով է մեղավոր կամ մեղավոր չէ, արդեն դառնում է երկրորդական: Որ երկրում պետք են արմատական փոփոխություններ, ընդունում են բոլորը, բայց թե ով և ինչպես այդ փոփոխությունները պետք է անի, ոչ ոք չունի կոնկրետ պատասխան: Կուտակված այդ բացասական էներգիան և լճացումը կարող են հանգեցնել շատ ավելի սարսափելի հետևանքների: Էական չէ՝ դա ապստամբությո՞ւն էր, ահաբեկչությո՞ւն, հերոսությո՞ւն, թե՞ սրիկայություն: Էականն այն է, որ արդեն նման բան է տեղի ունենում Հայաստանում: Եվ նման բան անում են մարդիկ, ովքեր երբեք իշխանությունից չեն թաքցրել իրենց այդ մտադրությունը:

Բազմիցս Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները խոսել են ծայրահեղ միջոցներով երկրում իրավիճակ փոխելու մասին, մշտապես գտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց անգամ այդքանից հետո կարողանում են նման հարձակում իրականացնել: Այդ փաստը լրջորեն կասկածի տակ է դնում երկրում իրավական համակարգի կենսունակությունը: Հետևաբար, սա լուրջ ազդակ է բոլորին, որ իսկապես եկել է արմատական փոփոխությունների ժամանակը, իսկ այդ փոփոխությունները նախ և առաջ պետք է ձեռնարկեն նրանք, ովքեր կոչված են դա անել՝ գործող իշխանությունները: Որքան երկար տևի հապաղումը, այնքան կմոտենանք ձախողված պետության կարգավիճակին:

Տիգրան Խաչատրյան,  Past.am վերլուծաբան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել