Վերին Լարսի անցակետը բաց կլինի մինչեւ ժամը 20.00-ն. ինտենսիվ տեղումների դեպքում այն կփակվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերին Լարսի անցակետը այսօր՝ հուլիսի 18-ին, բաց կլինի ժամը 05.30-ից մինչեւ 20.00-ն: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունը արգելվում է, երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր մինչեւ հուլիսի 6-ը: Դրանից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան՝ որոշ օրերին՝ 18:00-ին, որոշ օրերին՝ 20:00-ին փակվում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



