Ֆեթուլլահ Գյուլենը չի վախենում Թուրքիա արտահանձնվելուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում բնակվող Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենը հայտարարել է, որ չի վախենում Թուրքիա արտահանձնվելուց, եթե երկրում ռազմական հեղաշրջմանն իր մասնակցությունն ապացուցվի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում:
«Չեմ վախենում, որ ինձ կարտահանձնեն: Եթե որոշեն, ուրեմն այդպես թող լինի: Թող ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության հարցերի միջազգային խումբ ստեղծեն»,- ընդգծել է Գյուլենը:
Նա նաեւ հավելել է, որ հեղաշրջման անհաջող փորձը կարող է հանգեցնել թուրքական իշխանությունների կողմից ընդդիմության վրա ավելի խիստ ճնշումների:
Ըստ Գյուլենի՝ այս փորձը, բնականաբար, ազատել է Էրդողանի ձեռքերը, որպեսզի կարողանա հետապնդել երկրում իր քննադատներին: «Մինչեւ հիմա նա ձերբակալում էր մարդկանց եւ բռնագրավում նրանց գույքը: Հիմա դա ավելի շատ կլինի»,- պարզաբանել է Գյուլենը:



