Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ Անկարայից հարցում չի ստացվել. Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայից հարցում չի ստացել թուրք ընդդիմադիր գործիչ, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ արձագանքելով հարցին, թե Գյուլենին Թուրքիայի իշխանությունները կասկածում են զինված հեղաշրջամն փորձի կազմակերպման մեջ եւ պահանջում նրան արտահանձնել:
Այն մասին, որ ԱՄՆ-ից կարող են կազմակերպած լինել հեղափոխության փորձը հայտարարել էր նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարար Սուլեյման Սոյլուն՝ նշելով, որ Վաշինգտոնը ապաստարան է տրամադրում Ֆեթուլահ Գյուլենին, ում Անկարան համարում է հեղափոխության ոգեշնչողը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով Անկարային արտահանձնել ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլինեին: Ինքը՝ Գյուլենը հերքում է Թուրքիայի իշխանությունների՝ պետական հեղաշրջման յուր մեղսակցության վերաբերյալ մեղադրանքները:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, Թուրքիան իր պահանջի համար պետք է լուրջ հիմքեր ներկայացնի: «Մենք չենք ստացել ոչ մի պաշտոնական դիմում, սակայն Թուրքիան նաեւ պետք է լուրջ հիմքեր ներկայացնի իր պահանջի համար», - նշել է Ջոն Քերին:



