Բերման են ենթարկել Անդրիաս Ղուկասյանին եւ Դավիթ Սանասարյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Երեւանի Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին եւ «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մի քանի րոպեից պետք է մեկնարկեր «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հանրային հավաքը: Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել: «Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն հայտարարությունը հանդիսանում է իրազեկում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համար: Հավաքը օրինական է, խնդիրը հրատապ և պետության համար գերկարևոր»,- ասված էր հաղորդագրության մեջ:



