Շթայնմայեր. Քլինթոն՝ այո, Թրամփ՝ ոչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակի հույս ունի: Այս մասին նա հայտարարել է Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Շթայնմայերը կարծում է, որ Քլինթոնը ոչ միայն փորձառու դիվանագետ է, այլեւ ԱՄՆ-ում ճանաչում է ձեռք բերել այլ ոլորտներում աշխատանքով, այդ թվում՝ սոցիալական եւ առողջահության քաղաքականության ոլորտում իր նախաձեռնությունների շնորհիվ: Բացի այդ, նախարարը նշել է, որ Քլինթոնը լավ գիտի Եվրոպան:
«Կարծում եմ՝ նա իր հետ կբերի այն ամենը, ինչի կարիքն ԱՄՆ-ն ունի ներկա իրավիճակում»,- հայտարարել է Շթայնմայերը:
Միաժամանակ, նա քննադատել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ նրա հայտարարությունները չափազանց աղոտ են:



