Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համբույրն ինչպես է որոշում բնավորությունը

ԼԱՅՖ

Եթե աչքերը հոգու հայելին են, որի մեջ կարելի է տեսնել մարդու մտքերն ու մտադրությունները, ապա շուրթերը զուգընկերոջ հուզականության եւ զգայական ներուժի արտացոլումն են: Բացի այդ, գիտնականները պնդում են, որ համբուjրները ինտիմ հարաբերությունների յուրօրինակ չափիչ են, որը կարող է նշել մարդու բնավորության որոշ գծեր, սովորույթներ եւ գաղտնի ցանկություններ:

Եթե ձեր զուգընկերը բավականին կոպիտ է համբուրվում, լեզվի ռիթմիկ-միանման շարժումներով եւ բաց աչքերով, դա վկայում է կյանքի նկատմամբ նրա չափազանց լուրջ վերաբերմունքի մասին: Նա իրատես է, այդ պատճառով մարդկանց մեջ ավելի շատ գնահատում է չափավորությունը, կայունությունը եւ հույզերն ու զգացմունքները ժամանակին զսպելու կարողությունը: Նրա հետ հանգիստ կլինի եւ իրոք հուսալի: Սակայն նրանից երեւակայության հրավառություն մի սպասեք. իրատեսներն իրենց բնավորության բերումով դրան ի վիճակի չեն:

Տղամարդը (կամ կինը) համբուրվում է շատ նուրբ եւ զգայականորեն, փակ աչքերով եւ ձեզ այնպես գրկելով, ասես հին ծաղկամա՞ն եք: Ձեր առաջ ռոմանտիկ մարդ է: Այդպիսի մարդը համբուրվելիս մեկուսանում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչից, լիովին տրվելով սիրային երեւակայությանը: Ռոմանտիկը շատ ուշադիր, քնքուշ եւ հոգատար, բայց երբեմն մի քիչ անվճռական եւ անինքնավստահ զուգընկեր կլինի: Նա չի կարողանա կրքերի հրաբուխ նվիրել, բայց քնքշության ծով` հարյուր տոկոսով: Գլխավորը, երբեք մի հիասթափեցրեք նրան:

Համբուրվելիս ձեր զուգընկերն ամուր գրկո՞ւմ է ձեզ, ինչպես գիշատիչը զոհին: Նրա համբույրներն ակտիվ են, տիրական, կտրուկ եւ գրեթե միշտ հուսահատեցնո՞ւմ են ձեզ: Ուրեմն ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է: Նրան օդին նման անհրաժեշտ է քնքուշ հենարան եւ էլ ավելի հուսալի թիկունք, ինչպես նաեւ իր կրքի առարկային լիովին տիրապետելու զգացումը: Եթե դուք կարողանաք այդ ամենը երաշխավորել նրան (ցանկալի է` գրավոր), ամեն ինչ կստացվի: 
Եթե ձեր զուգընկերոջն ակնհայտ հաճույք է պատճառում մարդկանց առաջ համբուրվելը, ընդ որում` մի քիչ չափազանցված եւ դերասանական կրքով, նա ցուցամոլ է: Նման մարդկանց համար շատ կարեւոր է զգալ, որ շրջապատում բոլորը նախանձում են իրենց. դա շոյում է նրանց հիվանդ ինքնասիրությունը եւ բուժում է բազմաթիվ բարդույթները: Սակայն երբեմն նման պահվածքը վկայում է ցուցամոլների ոչ այնքան վատ բնավորության, որքան ամաչկոտության եւ միայնության մասին, որից նրանք տառապել են անցյալում:

Յուրաքանչյուր համբույրից հետո ձեր զուգընկերը փախչում է բերանը ողողելու, ատամները լվանալու կամ ծամո՞ն է վերցնում: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից ավելի չեն տեւում եւ դժվա՞ր է դրանք հասուն համբույր կոչելը: Ձեզ չի կարելի նախանձել, որովհետեւ նա ձեւամոլ է: Նման մարդիկ պեդանտ են, զզվող եւ լիովին վստահ են, որ «սեր անելը» հակաէսթետիկական է: Սակայն իրականում մաքրամոլի դիմակի տակ ձեւամոլները սովորաբար թաքցնում են ուրիշի ապրումներն ընկալելու իրենց անկարողությունը եւ սեփական անձին չափազանցված վերաբերմունքը:

Իսկ եթե դուք ունիկումի հետ եք հանդիպում, որն ընդհանրապես չի սիրում համբուրվել եւ դա անում է ակնհայտ տհաճությամբ, ուրեմն անուղղելի ալարկոտի եք սիրահարվել: Նման մարդիկ սովոր չեն լարվել, այդ թվում` զգացմունքները դրսեւորելու առումով: Նրանք սիրում են կյանքը եւ նրա ուրախությունները ուրիշներից ոչ պակաս, բայց երազում են հաճույք ստանալ, առանց իրենց նեղություն տալու, ծանրաբեռնելու: Հրաշքներ իհարկե պատահում են եւ նույնիսկ ալարկոտները ինչ-որ պահի կարող են ինչ-որ բան անել, բայց մեր խորհուրդն է` փախեք:

Ռոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Կինը պարտքերի պատճառով կոկտեյլով թունավորել է ամուսնունԱկբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էՄիֆեր կեսարյան հատման մասին․ իմացիր ավելինԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանՃապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանԱպրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի 14-ամյա աղջիկը փոխնակ մայր է դարձելՃապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՄանկապարտեզի դաստիարակչուհին ծեծել է իր խմբում գտնվող 2 երեխաներինԻնչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Գտնվել է թանգարանից գողացված լեգենդար 2500-ամյա Կոտոֆենեշտի սաղավարտըԵրբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Սերիական մարդասպանը խոստովանել է ութ զոհի սպանությունըԱյն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլինՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ ԱլեքսանյանԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակը