Նախագահը Սարգսյանը Նորատ Տեր-Գրիգորյանցին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել Նորատ Տեր-Գրիգորյանցին Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրելու մասին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՆ պարգևատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



