Հարևան երկրում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար. ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Թուրքիայի իրադարձություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Հարևան երկրում կայունությունը, կարգ ուկանունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա, կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքիվրայով ռազմական ուղղաթիռներն ուինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրիվարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է,որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձէ կատարվել։ Զոհվել է իշխանության 161 կողմնակից: Վիրավորների թիվն անցնում է 2000-ից: Գլխավոր շտաբի պետիպաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդբախումներում սպանվել է:



