Շըրնաքում 309 զինվոր է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու գործով ձերբակալությունները զինվորականության շրջանում շարունակվում են: Շըրնաք նահանգում 309 զինվոր է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ձերբակալվածների շարքում են երկու մայոր և երեք կապ իտան:
Համացանցում հայտնվել են ձերբակալված զինվորների լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք բոլորը կապված ձեռքերով նստել ժանդարմերիայի վարչության բակում:



Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը նոր տվյալներ է հրապարակել հուլիսի 15-իգիշերը ձեռնարկված հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ գրանցված զոհերի վերաբերյալ: Աթաթուրքի օդանավակայանումլրագրողների հետ հանդիպմանը Դյունդարը հայտնել է, որ մինչ այս պահը եղած տվյալներով` զոհվել է իշխանությանկողմնակից 41 ոստիկան, 2 զինվոր և 47 քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1154 է: Գլխավոր շտաբի պետիպաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդբախումներում սպանվել է:



