Լսելով եղբոր ծանր շնչառությունը՝ կացնով ևս 2-3 հարված է հասցրել, որպեսզի նա չտանջվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵղբոր սպանության մեջ կասկածվող 37-ամյա Կարապետ Կարապետյանը խոստովանել է մեղքը եւ պատմել, որ նրան սպանել է իր գնած կացնով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ եղբայրների հարաբերությունները լարված են եղել, 25-ամյա սպանված երիտասարդը ճնշել է ավագ եղբորը, երբեմն՝ կիրառել ֆիզիկական բռնություն:
Իսկ դեպքի օրը՝ օգոստոսի 17-ին, երբ եղբայրները տանը գտնվել են միայնակ, Կարապետն իր իսկ գնած կացինը վերցնելով մոտեցել է բազմոցին պառկած եղբորը և 2-3 անգամ հարվածել նրա գլխին:
Հասցված վնասվածքներից հետո, տեսնելով, որ եղբայրը ծանր է շնչում, նրան չտանջելու համար ևս 2-3 անգամ հարվածել է նրա պարանոցին ու սպանել:
«Գործն» ավարտելուց հետո սառնասրտորեն լվացել է կացինը, փոխել հագուստն ու որոշ ժամանակ անց դուրս եկել տանից: Մեկ օր մնացել է Դալմայի այգիներում, որտեղ էլ նրան հայտնաբերել են իրավապահները։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), Կ.Կարապետյանը սպանության կասկածանքով ձերբակալվել է։



