Մոռացեք կարմիր և սպիտակ գինիների մասին. եկել է կապույտ գինու հերթը
ԼԱՅՖԱյս տարօրինակ տեսք ունեցող գինին պատրաստվել է իսպանական Gik կոչվող ստարտ-ափ ընկերության կողմից:

Այս գինին պատրաստվում է Իսպանիայի խաղողի այգիներից հավաքած թե՛ կարմիր և թե՛ սպիտակ խաղողներով:

Գինու կապույտ գույնը ստացվում է անթոցիանինի (խաղողի մաշկի վրայի պիգմենտ) և ինդիգո ներկի միացությունից:

Gik-ը ընտրել է այս գույնը, որովհետև այն խորհրդանշում է «շարժում, նորարարություն և անվերջություն:»

Շուտով կապույտ գինին հասանելի կլինի Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Գերմանիայում: Մեկ շիշը կարժենա 10 դոլար:

Դեռ չկա ոչ մի տեղեկություն, թե ինչ ուտեստի հետ ավելի հաճելի կլինի վայելել այս գինին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



