Նիսի ահաբեկչությունից տուժածներից 52-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 202-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլին` հավելելով, որ բժիշկները պայքարում են նրանցից 25-ի կյանքի համար, ևս 52-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մոլին նաև որոշակի մանրամասներ է հայտնել դեպքից: Բեռնատարը վարձով է վերցվել հուլիսի 11-ին և պետք է հետ վերադարձվեր հուլիսի 13-ին: Բեռնատարի մեջ եղել է երկու Կալաշնիկով տիպի ինքնաձիգներ, բազմաթիվ փամփուշտներ և նռնակներ: Բեռնատարը կշռել է 19 տոննա: Դատախազը նաև հաստատել է ահաբեկչությունն իրականացնողի ինքնությունը` Մուհամեդ Լահուաեջ Բուհլել:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել Õ § ազգային տոնիառիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխիմեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել էոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ ԼահուաեջԲուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-ամյաերիտասարդ:



