Հայ շախմատիստները մասնակցում են Փոթիում մեկնարկած միջազգային մրցաշարին
ՍՊՈՐՏՎրաստանի Փոթի քաղաքում մեկնարկել է Փոթիի միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում են մի շարք մրցաշարեր: Փառատոնի գլխավոր «A» մրցաշարում հանդես են գալիս 66 շախմատիստ, որոնցից 16-ը ներկայացնում են Հայաստանը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրի հանդիպումները: 9 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Առաջատարների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Գևորգ Հարությունյանը և Սեդրակ Մաթևոսյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



