Հաճելի անակնկալ՝ արցախցի նոր մայրացած կանանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը այցելել է Ստեփանակերտի ծննդատուն, հանդիպել այս օրերին մայրացած կանանց հետ:
Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով մայրության բերկրանքը վայելող կանանց` Իդա Խաչատրյանը մաղթել է նրանց երջանկություն, նորածիններին էլ՝ խաղաղ ու անհոգ մանկություն: Հաճելի անակնկալից շոյված մայրերն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վերաբերմունքի, ուշադրության և բարեմաղթանքների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



