Բելգիայի իշխանությունները Նիսի ահաբեկչության պատճառով չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21-ի ազգային տոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել Է, որ երկրի իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել Նիսում կատարված ահաբեկչությունից հետո եւ չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21-ի ազգային տոնի առթիվ հանդիսությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մ ասին հաղորդել Է Belga գործակալությունը:
Վարչապետի խոսքով՝ թագավորության հատուկ ծառայություններն առայժմ որեւԷ կապ չեն բացահայտել Նիսի ահաբեկչական գործողության եւ Բելգիայի միջեւ: Բելգիայի Սպառնալիքների վերլուծության համակարգող մարմինը (ОСАМ) որոշում Է կայացրել երկրում հակաահաբեկչական պատրաստության մակարդակը երրորդ՝ նախավերջին նշագծում պահպանել Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո: «Բացառված չԷ, որ ОСАМ-ը նոր գնահատական սահմանի»,- նշել Է Շառլ Միշելը:
Հուլիսի 21-ին Բելգիայում նշվում Է ազգային տոնը, 1831թվականի այս օրն ընտրությունների արդյուքում գահ բարձրացավ Լեոպոլդ Ա թագավորը, որը խորհրդարանում Սահմանադրությանը հավատարմության երդում տվեց: Այս իրարադարձությունն սկիզբ դրեց Բելգիայի պետականությանը, որը մեկ տարի առաջ հեղափոխության շնորհիվ դուրս Էր եկել Նիդեռլանդների կազմից,,հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



