Թուրքիայում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Նիս քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի ոստիկանությունը մետրոյի կայարանների մուտքերի մոտ ամենայն մանրամասնությամբ ստուգում է քաղաքացիներին: Աթաթուրքի օդանավակայանում, որտեղ հունիսի 28-ին ահաբեկչություն էր իրականացվել, ոստիկանական միավորները ստուգում են պայուսակները, օդանավակայանում են նաև հատուկ ուժայիններ:
Անկարայում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել քաղաքի այն բանուկ հատվածում, որտեղ տեղակայված են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների դեսպանությունները:
Խստացված հսկողություն է իրականացվում նաև Անթալիայի օդանավակայանում, որտեղ մեքենաները ներս են թողնվում միայն մանրամասն ուսումնասիրելուց հետո:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի էդարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է:



