Քննիչները հաստատել են Նիսում ահաբեկչության կատարողի ինքնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիացի քննիչները վերջնականապես հաստատել են բեռնատարի վարորդի ինքնությունը. որը հուլիսի 14-ի երեկոյան Նիսում մխրճվել Էր բազմության մեջ: Այս մասին հաղորդել Է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ողբերգության մեղավորի ինքնությունը պարզվել Է մատնահետքերով: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ավտոմեքենայում հայտնաբերվել են փաստաթղթեր՝ Նիսի՝ ֆրանս-մարոկոյական երկքաղաքացիություն ունեցող 31-ամյա բնակչի անունով:
BFM-TV հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ բեռնատարի վարորդը խցիկում Է թողել վարորդական վկայականը եւ բանկային քարտը: Այդ մարդու անունն առայժմ չի հրապարակվում: Ըստ որում ընդգծվում Է, որ ավելի վաղ նա Ֆրանսիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում չի հայտնվել արմատական գաղափարների հետեւելու առնչությամբ, սակայն ոստիկանությունում հաշվառման մեջ Է եղել մանր իրավախախտումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



