Նիսում արգելվել է լողալ ծովափերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի Նիս քաղաքի իշխանությունները հուլիսի 14-ին իրականացված ահաբեկչությունից հետո որոշում են կայացրել անորոշ ժամանակով փակել քաղաքի Անգլիական ծովափը: Բացի այդ, արգելք է դրվել Նիսի գրեթե բոլոր ծովափերի երկայնքով լողալու վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ահաբեկչության հետևանքով չեղյալ են համարվել Նիսում առաջիկա օրերին ծրագրված միջոցառումները: Դրանց շարքում են` փոփ-աստղ Ռիհաննայի համերգը, որը պետք է տեղի ունենար 35 հազար մարդու տարողունակությամբ մարզադաշտում, ինչպես նաև հուլիսի 16-20-ը նախատեսված ջազային փառատոնը: Արգելված է նաև փողոցային շուկաների անցկացումը:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղծանր վիճակում է:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնականհատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանցուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:



