ՀՀ օմբուդսմենը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի գործընկերոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի՛ պարոն Թուբոն,
Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. սա ողբերգություն է: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ խորին ցավակցությունս եմ հայտնում Ձեզ»:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ գտնվում էծայրահեղ վիճակում:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնականհատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանցուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:



