Ֆրանսիայի հարավում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ Է հայտարարված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԾովամերձ Ալպերի դեպարտամենտում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Նիսում կատարված գրոհից հետո, որն ութսունից ավելի կյանք Է խլել, բարձրացվել Է մինչեւ առավելագույնը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին հայտարարել Է Ֆրանսիայի ներքգործնախարարության ղեկավար Բեռնար ԿազնյովÕ ¨:
«Մենք որոշեցինք դեպարտամենտում Vigipirate (հակաահաբեկչական) պլանի մակարդակը բարձրացնել մինչեւ «սպառնալիք - ահաբեկչություն» մակարդակ»,- ասել Է նախարարը՝ հավելելով, որ Նիսում անվտանգության եւ զոհվածների ու նրանց հարազատների նկատմամբ հարգանքի նկատառումներով չեղյալ են հայտարարվել առաջիկա օրերին պլանավորված բոլոր զանգվածային միջոցառումները:
Կազնյովը հավաստիացրել Է, որ իշխանություններն ամեն ինչ անում են անվտանգության ապահովման համար, բայց չափազանց բարձր Է համարել երկրում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



