ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ «Հաստատված տեղեկություններ դեռ չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Ավելի վաղ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ դատապարտել էր հարձակումը և ցավակցել զոհերի հարազատներին ու մերձավորներին:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացվածահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղվիճակում է:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնականհատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանցուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:



