Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-ից 17-ը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:
Նախատեսվում է նաև հանդիպում-քննարկում, որի ընթացքում կամփոփվեն Երևանի և ԼՂՀ քաղաքների ու շրջանների միջև համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:
Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ կունենան ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:



