«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի վերջին այցը Լեռնային Ղարաբաղ (հունիսի 22-ին) անցել է լարված մթնոլորտում՝ պայմանավորված ԼՂ հարցով բանակցություններիում հայկական կողմի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակով:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում երեկ հերքել է այս տեղեկությունները: «Ճիշտ չեն մեկնաբանում»,-ասել է Բաբայանը՝ պնդելով, որ լարվածության մասին խոսք լինել չի կարող:
Նա նաեւ ասել է, թե տարածքներ հանձնելու հարցը շահարկվում է. «Մենք բազմիցս ասել ենք, փոխզիջումը պետք է տարբերել զիջումից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



