Ժողովրդավարություն եւ Աշխատանք կուսակցությունը ևս կաջակցի Սամվել Բալասանյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆԺողովրդավարություն և Աշխատանք կուսակցությունն այսօր հայտարարել է, որ միավորվելու է ՀՀԿ թեկնածու, Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի շուրջ ձեւավորվող նախընտրական դաշինքում:
Իր հերթական նիստում անդրադառնալով ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի եւ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության՝ դաշինք կազմելու մասին հայտարարությանը՝ Ժողովրդավարություն եւ Աշխատանք կուսակցության նախագահությունը ողջունել է այդ նախաձեռնությունը եւ որոշել ակտիվորեն մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին ու միավորվել ՀՀԿ թեկնածու, Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի շուրջ ձևավորվող նախընտրական դաշինքում:
Ինչպես տեղեկացնում է ԺԱԿ մամլո ծառայությունը՝ այս որոշումը հիմնավորվում է նրանով, որ ԺԱԿ նախագահությունը անվերապահորեն կարեւորել է թե՛ վերջին տարիներին Գյումրու համայնքային կյանքում արձանագրված համակողմանի առաջընթացի միտումները, թե՛ նաեւ ՀՀԿ-ի և նրա խորհրդարանական խմբակցությանը մաս կազմող մյուս կուսակցությունների հետ համագործակցության էլ ավելի ակտիվացումն ու սերտացումը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



