Արցախում վիրավորված 20-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում օրերս վիրավորված, 20-ամյա Ալբերտ Դալլաքյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Ասյ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ այս պահին եւս երեք զինծառայող է գտնվում Վերակենդանացման բաժանմունքում՝ ապրիլի 4-ին վիրավորված Ռոլանդ Սահակյանն ու Ավետիս Զարգարյանը, ինչպես նաեւ հուլիսի տասին Տավուշի մարզում վիրավորված Տիգրան Մկրտչյանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



