ԱՄՆ-ում ոստիկանները նորից սեւամորթ երիտասարդի են գնդակահարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում ոստիկանները գնդակահարել են սեւամորթ տղամարդուն, որը նրանց սպառնում էր ատրճանակով:
Ոստիկանները Ուոլթան ավենյուի տներից մեկն են մեկնել խուզարկության որոշմամբ: Այդ պահին տնից դուրս են վազել երկու անձինք, որոնցից մեկը իրավապահներին վրա ատրճանակ է պահել: Ոստիկանները տեղում նրան գնդակահարել են, երկրորդին հաջողվել է փախչել:
Մահացածի ինքնությունը չի նշվում: Ոստիկանները նրան նկարագրել են որպես մոտ 20 տարեկան սեւամորթ տղամարդ:
Սպանության վայրում ավելի քան 100 մարդ է հավաքվել: Ցուցարարները ոստիկանների վրա պլաստիկե շշեր են նետել, որոնցից առնվազն երկուսը դիպել է ոստիկաններին: Երեք մարդ կալանավորվել է, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



