Դավիթ Մարտիրոսյանը դարձել է դուբլի հեղինակ
ՍՊՈՐՏՉեխական «Տեպլիցե»-ի երիտասարդական թիմն ընկերական խաղում առավելության է հասել «Վիկտորիա Ժիժով»-ի նկատմամբ ՝ 2:0 հաշվով: «Տեպլիցե»-ի կազմում հիանալի հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մարտիրոսյանը, ով դարձել է դուբլի հեղինակ: Դավիթ Մարտիրոսյանը մեկնարկային կազմում խաղացել է 70 րոպե:
Այս մասին հայտնում է «Տեպլիցե»-ի պաշտոնական կայքը:
19-ամյա Մարտիրոսյանը ռուսական «Զենիթ»-ում է սկսել մարզական կարիերան և ակումբի ակադեմիայի սան է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



