Պորոշենկոն Բաքվում հակահայկական հայտարարություն է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:
«Ես ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի պատրաստվում ընդունել համապատասխան փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին մենք խոսել ենք և ողջունում ենք Ադրբեջանի նմանօրինակ դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը, ով Ադրբեջանին իր ռազմավարական դաշնակիցն է անվանել:
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային և այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնությունը սատարելու համար:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



