Ֆրանսիայի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի նոր ԱԳ նախարարին ստախոս է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին ստախոս է անվանել եւ հայտնել, որ նրա պաշտոնը որեւէ վստահելի մեկը պետք է ստանձներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը։
«Ես ընդհանրապես Բորիս Ջոնսոնի մասին չեմ անհանգստանում, սակայն… Արշավի ընթացքում նա շատ է խաբել բրիտանացիներին», - հայտարարել է Էյրոն: Նախօրեին Լոնդոնի նախկին քաղաքապետ եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Բորիս Ջոնսոնը դարձել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար: Ջոնսոնը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գլխավոր կողմնակիցներից էր:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



