Թերեզա Մեյն արդեն չորս նախարարի է պաշտոնանկ արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տորիների նոր կառավարություն է ձեւավորում, հինգշաբթի նա պաշտոնանկ է արել չորս նախարարի: Այդ մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առաջինը պաշտոնից զրկվել է արդարադատության նախարար Մայքլ Հոուվը, հետո կառավարությունից հեռացվել են Լանկաստրի դքսության նախարար Օլիվեր Լատուինը, Միացյալ Թագավորության մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների եւ սպորտի նախարար Ջոն Ուիթթինգդեյլը, ինչպես նաեւ կրթության եւ միաժամանակ կանանց եւ իրավահավասարության հարցերով նախարար Նիկի Մորգանը:
Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Թերեզա Մեյը չորեքշաբթի պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ` Դեւիդ Քեմերոնի հրաժարականից հետո: Նա պաշտոնը լքել է համապետական հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո, որի մասնակիցները հանդես են եկել Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու օգտին:



