Ֆլորիդայի ափերին 4,5 մլն դոլարի գանձ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Ֆլորիդա նահանգի ափերին գանձ որոնողները Ատլանտյան օվկիանոսի հատակին 350 ոսկե մետաղադրամ են գտել: Գանձի հայտնաբերման մասին հայտնել է ամերիկյան 1715 Fleet ընկերությունը, որը պատկանում է գանձերի պրոֆեսիոնալ որսորդ Բրենթ Բրիսբենին, հաղորդում է BBC-ն:
Գանձը հայտնաբերվել է ափից ոչ հեռու: Խոսքը 350 ոսկե մետաղադրամի, ոսկե շղթաների եւ սպասքի մասին է, որոնք հայտնաբերվել են մոտ 300 տարի առաջ խորտակված առեւտրային գալեոնների վրա, Ֆլարիդայից Իսպանիա ուղեւորության ժամանակ:
Գտնված մետաղադրամքներից 9-ը շատ հազվադեպ են: Դրանք դրոշմվել են հատուկ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի համար: Այս պահին նման մեկ մետաղադրամի արժեքը մոտ 300 հազար դոլար է, հաղորդում է RBK-ն: Ողջ գանձը գնահատվում է 4,5 մլն դոլար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



