Եվա Բաղդասարյանը պարզաբանում է իր ամուսնության վերաբերյալ լուրերը
ՖՈՏՈԴերասանուհի Եվա Բաղդասարյանը վերջերս Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրեց հարսի զգեստով լուսանկարներ, որոնք բուռն քննարկումների առիթ հանդիսացան:

Երկրպագուներից շատերը շտապեցին ենթադրել, թե իրենց սիրելի դերասանուհին ամուսնացել է: Խոսակցությունները ճշտելու նպատակով` կապ հաստատեցինք Եվայի հետ.

«Դեռ չեմ ամուսնացել, տարածված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Նոր հեռուստասերիալում եմ նկարահանվում, իսկ լուսանկարներն արվել են հենց աշխատանքային պրոցեսի ընթացքում: Դեռեւս չեմ կարող խոսել հեռուստասերիալի եւ կերպարիս մանրամասների մասին, սակայն կարող եմ վստահեցնել, որ հայ ֆիլմասերներին հաճելի անակնկալ է սպասվում, որի մանրամասները կներկայացնեք շուտով»,-նշեց դերասանուհին:

Աղբյուրը` NEWS.am STYLE
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



